Իրանում չեղարկել են հիջաբի պարտադիր կրումը․ Khabar Online
Իրան
Իրանի պետության շահերի որոշման խորհրդի անդամ Մոհամմադռեզա Բահոնարը Khabar Online գործակալության անցկացրած մամուլի ասուլիսում հայտարարել է՝ ներկայումս հիջաբ կրելու մասին պարտադիր օրենք չկա, որը պետք է խստորեն պահպանել:
«Համակարգի ընդհանուր դիրքորոշումն այժմ հետևյալն է՝ պարտադիր հիջաբ կրելու մասին օրենքը պարտադիր չէ, որ կատարվի։ Եթե որևէ տեղ նկատեք, որ այս որոշմամբ կարգ են խախտում կամ տուգանք են սահմանում, կարող եք այդ մասին հայտնել 110 հեռախոսահամարով», - հայտնել է պաշտոնյան։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դեմ էր արտահայտվել կանանց հիջաբ կրելուն հարկադրելուն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան