ԱՄՆ զինվորականները մտահոգված են․ NYT
ԱՄՆ զինվորականները մտահոգված են ուկրաինական հակամարտության ընթացքում դրոնների ակտիվ օգտագործմամբ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:
«Մինչև վերջերս պաշտպանության ոլորտի փորձագետներն ակնկալում էին՝ նոր անօդաչու տեխնոլոգիաները թույլ կտան ամերիկյան զորքերին հեռվից հայտնաբերել և ոչնչացնել թշնամուն՝ կրճատելով պատերազմների տևողությունը և նվազեցնելով դրանց ռիսկերը», - ասվում է հրապարակման մեջ:
Ըստ նյութի՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները ցույց տվեցին՝ «ամեն ինչ հակառակն էր»։ Այս առումով, ամերիկյան զինված ուժերը փնտրում են ժամանակին համընթաց քայլելու միջոց՝ չնայած բյուրոկրատական և քաղաքական խնդիրներին:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար