Ինչ կանի ՆԱՏՕ-ն օդային տարածքի խախտման դեպքում․ El Mundo
Աշխարհ
ՆԱՏՕ-ն միավորում է օդային տարածքի խախտման դեպքում գործողությունների ծրագրերը։ Այս ուղղությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների աշխատանքների մեկնարկի մասին հայտնում է El Mundo պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Նպատակն է, որ օդաչուն իրեն ավելի վստահ զգա՝ կրակ բացելու համար։ Եղել են դեպքեր, երբ օդաչուները պատրաստ են եղել կրակել անօդաչու թռչող սարքի վրա, սակայն այն երկրի արձանագրությունը, որի վրա այն գտնվում էր, թույլ չի տվել դա կամ անհասկանալի է եղել», - նշել է թերթի դիվանագիտական աղբյուրը։
Ակնկալվում է՝ գործողությունների ծրագրերի միասնականացման հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան