ԱՄՆ Սենատը մերժել է նախագահի կողմից զինված ուժերի անվերահսկելի կիրառումն արգելող օրինագիծը
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը մերժել է «ԱՄՆ ուժերը Կոնգրեսի կողմից չթույլատրված ռազմական գործողություններից դուրս բերելու մասին» բանաձևի նախագիծը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսին։
Գործակալությունը նշում է, որ բանաձևը մերժվել է 51-48 ձայների հարաբերակցությամբ։ Փաստաթուղթը Սենատ են ներկայացրել դեմոկրատ սենատորներ Թիմ Քեյնը և Ադամ Շիֆը՝ ի պատասխան ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից Վենեսուելայի ափերի մոտ նավի վրա հարվածի։
Սեպտեմբերին ԱՄՆ-ն բազմիցս օգտագործել է իր զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավերը ոչնչացնելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան