Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց (տեսանյութ) 2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին (տեսանյութ) Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետ Հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ ապրանքների վաճառքը Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մուլտիմիլիոնատեր գործարարը և ընտանիքը զոհվել են ԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ին Հնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդ Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿ 

Ֆրանսիացի 31 խորհրդարանականներ կոչ են անում ազատ արձակել հայ գերիներին

Քաղաքական

Ֆրանսիացի 31 սենատորներ ու պատգամավորներ, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման տարելիցի կապակցությամբ, կոչ-հայտարարություն են հրապարակել՝ ընդգծելով էթնիկ զտումն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու, Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների ազատ արձակման և այլ քայլերի անհրաժեշտությունը, հայտնում են «Արցախ միությունից»։

Ֆրանսիացի խորհրդարանականների հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը արդարացում չունեցող հուժկու ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ՝ վերջ դնելով այս հողում հայերի բազմադարյա ներկայությանը։ Հարձակումը տեղի ունեցավ այն պահին, երբ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որի համանախագահներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, հանձն էր առել հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով սեփական ապագան ինքնուրույն որոշելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը ։ Չնայած այդ հանձնառությանը՝ Բաքուն ընտրեց պատերազմի ուղին։

Մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի վերջին 120 000 հայերը՝ երկրի ողջ բնակչությունը, հարկադրված եղան արտագաղթել Հայաստան։ Այս զանգվածային տեղահանմանը նախորդել էր իննամսյա շրջափակումը, որի նպատակը հայ բնակչության կյանքն անհնար դարձնելն էր՝ ստիպելով նրանց վերջնականապես լքել իրենց տները։ Իրականում շրջափակումը էթնիկ զտման քաղաքականության ծրագրավորված մի փուլ էր, որի հետևանքը եղավ հայ բնակչության լիակատար արտաքսումը։

Հարկ է հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորվել է 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, տեղի բնակչության կողմից կազմակերպված ժողովրդավարական հանրաքվեի արդյունքում՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի համաձայն։

Ներկայումս, երկու տարի անց, բռնի տեղահանվածների մեծ մասը շարունակում է ապրել անորոշության և աղքատության մեջ ։ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը ենթարկվում է ոչնչացման կամ խեղաթյուրման։ Հայ գերիները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, շարունակում են պահվել Բաքվի բանտերում ՝ առանց արդար դատավարության երաշխիքների։ Բաքվի ռեժիմը անպատժելիորեն շարունակում է իր քաղաքականությունը՝ տարածաշրջանից ջնջելով հայկական յուրաքանչյուր հետք։

Մենք՝ ֆրանսիացի խորհրդարանականներս, կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը և եվրոպական կազմակերպություններին՝ չտրվել դիվանագիտական անտարբերության։ Մենք վերահաստատում ենք հետևյալ սկզբունքները՝

1․ Լաչինի միջանցքի շրջափակման, 2023 թ․ սեպտեմբերի 19-ի հարձակման և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումների հստակ ու միանշանակ դատապարտում,

2․ Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական պատասխանատուների անհապաղ ազատ արձակում,

3․ Միջազգային հարթակի ստեղծում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի, անվտանգության և հիմնարար իրավունքների երաշխավորման պայմանները գնահատելու համար,

4․ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության անօտարելի իրավունքի վերահաստատում՝ ապահով, արժանապատիվ և անխոչընդոտ վերադարձ իրենց տներ՝ համաձայն Միջազգային դատարանի որոշումների, մասնավորապես՝ 2023 թ․ նոյեմբերի 17-ի,

5․ Հասցեական եվրոպական պատժամիջոցներ՝ պատերազմի հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների պատասխանատուների նկատմամբ,

6․ Միջազգային հետաքննությունների աջակցում՝ Լեռնային Ղարաբաղում կատարված խախտումները փաստագրելու և, Հռոմի Ստատուտի 14-րդ հոդվածի համաձայն, Դատական վարույթներ մեկնարկելու համար,

7․ Հայաստանին աջակցելու ջանքերի ուժեղացում՝ հումանիտար, անվտանգության և մշակութային համագործակցության ոլորտներում։

Այս տխուր տարելիցի կապակցությամբ մենք վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի արտաքսումը ճակատագիր չէ։ Նրանց վերադարձի իրավունքը պետք է մնա ժողովրդավարական երկրների օրակարգի կենտրոնում։ Եվրոպական միությունը չի կարող իր արժեքները պաշտպանել փոփոխական չափանիշներով․ արդարությունն ու մարդու իրավունքները պետք է լինեն համընդհանուր, այդ թվում՝ Հարավային Կովկասում։

Ստորագրողներ՝

ԱԺ Պատգամավոր Ժոել Ավիրանյե՝ Սոցիալիստական կուսակցություն

Սենատոր Կատրին Բելրիտի՝ Հանրապետականներ

Սենատոր Գի Բենարոշ՝ Էկոլոգներ

Պատգամավոր Վերոնիկ Բեսս՝ Անկախ

Սենատոր Էթիեն Բլան՝ Հանրապետականներ

Սենատոր Ֆրանսուա Բոննո՝ Կենտրոնամետ միություն

Սենատոր Վալերի Բուայե՝ Հանրապետականներ

Պատգամավոր Քսավիե Բրետոն՝ Հանրապետականներ

Սենատոր Բերնար Բյուի՝ Միասին

Սենատոր Գիսլեն Կամբիե՝ Կենտրոնամետ միություն

Սենատոր Մարի-Առլետ Կառլոտտի՝ Սոցիալիստական կուսակցություն

Պատգամավոր Պոլ Քրիստոֆըլ՝ Սոցիալիստական կուսակցություն

Պատգամավոր Պիերիկ Կուրբոն՝ Սոցիալիստական կուսակցություն

Սենատոր Ժիլբերտ-Լյուկ Դըվինազ՝ Սոցիալիստական կուսակցություն

Պատգամավոր Ֆիլիպ Գոսսելեն Հանրապետականներ

Սենատոր Բեատրիս Գոսսելեն՝ Հանրապետականներ

Պատգամավոր Էմանուել Գրեգուար՝ Սոցիալիստական կուսակցություն

Պատգամավոր Միշել Հերբիլիոն Հանրապետականներ

Սենատոր Անիկ Ժակեմե՝ Կենտրոնամետ միություն

Սենատոր Յանիկ Ժադո՝ Էկոլոգներ

Պատգամավոր Լորան Լարդի՝ Սոցիալիստական կուսակցություն

Պատգամավոր Էմանուել Մանդոն՝ Միասին

Պատգամավոր Ալեքսանդրա Մարտին՝ Հանրապետականներ

Սենատոր Տիերի Մենյեն՝ Հանրապետականներ

Պատգամավոր Ժան-Ֆրանսուա Պորտարիե՝ Հորիզոններ

Պատգամավոր Ռիշար Ռամոս՝ Դեմոկրատներ

Պատգամավոր Իզաբել Սանտյագո՝ Սոցիալիստական կուսակցություն

Սենատոր Մարկ Սենե՝ Հանրապետականներ

Սենատոր Անն Սույրիս՝ Էկոլոգներ

Պատգամավոր Օրելյեն Տաշե՝ Անհնազանդ Ֆրանսիա

Սենատոր Ռաշին Տեմալ՝ Սոցիալիստական կուսակցություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց (տեսանյութ) 2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին (տեսանյութ) Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետՀունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ ապրանքների վաճառքըԳյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում խոցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովՖլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մուլտիմիլիոնատեր գործարարը և ընտանիքը զոհվել ենԹուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է վիրավորվելԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ինՀնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդՈւիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ
Ամենադիտված