Կայա Կալլասը խոստովանել է, որ իր կոշտ քաղաքականությունը նյարդայնացնում է ԱՄՆ պաշտոնյաներին
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ իր վարած կոշտ քաղաքականությունը դուր չի գալիս ամերիկացի պաշտոնյաներին։ Այս մասին նա պատմել է էստոնական ERR հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։
«Անշուշտ, դա որոշ մարդկանց նյարդայնացնում է, բայց ժամանակներն այնպիսին են, որ մենք պարզապես այլ կերպ չենք կարող գործել», — նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը հաճախ համարում է իր դիրքորոշումը չափազանց խիստ և անկախ։
Ավելի վաղ Կալլասը, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը, հայտարարել էր, որ Եվրոպան չի կրում միայնակ պատասխանատվություն Ուկրաինային օգնության և Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման հարցում, և որ Եվրոպան պետք է գործի՝ ելնելով սեփական անվտանգության շահերից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան