Նուբարաշենի աղբավայրում դեռ կան հրդեհի ծխացող օջախներ․ ՆԳՆ ՓԾ
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 12-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ–ից։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։
Կան հրդեհի ծխացող օջախներ։
Հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել