Ուիթկոֆը ցանկանում է լքել Թրամփի վարչակազմը. ԶԼՄ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը մտադիր է լքել ԱՄՆ առաջնորդի վարչակազմը՝ կենտրոնանալու իր բիզնեսի վրա, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Աղբյուրները հայտնում են, որ Սթիվ Ուիթկոֆը լքում է Թրամփի վարչակազմը Գազայի հարցում համաձայնագրից հետո։ Ուիթկոֆը մտադիր է կենտրոնանալ իր բիզնեսի վրա Մերձավոր Արևելքում ամիսներ շարունակ «սպառիչ» դիվանագիտությունից հետո», - նշել է հրատարակությունը։
Թերթը գրում է, որ Ուիթկոֆի հեռանալը կարող է հարցականի տակ դնել, թե որքան ակտիվորեն է ԱՄՆ-ն մասնակցելու նախագահ Թրամփի՝ Գազայի հարցում խաղաղության ծրագրի հետագա փուլերին։
MEE-ն նշում է, որ ծրագիրը ներառում է մի շարք կետեր՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափումից մինչև Գազայի վերականգնում և պաղեստինյան տեխնոկրատական կառավարության նշանակում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան