Արեստովիչը Թրուխանովի քաղաքացիությունից զրկումը անվանել է քաղաքական հաշվեհարդար
Քաղաքական
Ուկրաինայի նախագահի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Թրուխանովի քաղաքացիությունից զրկման որոշումը՝ այն անվանելով «դատարանից դուրս իրականացված հաշվեհարդար»։ Նրա խոսքով՝ սա իշխանությունների հերթական քայլն է՝ վերահսկելու Օդեսան և վերացնելու քաղաքական մրցակիցներին։
Արեստովիչը Telegram-յան իր էջում գրել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը այս գործողությունը կներկայացնի որպես անվտանգության ապահովման միջոց, սակայն իրականում խոսքը գնում է իշխանության սեփական շահերի պաշտպանման մասին։ Նա նաև ընդգծել է, որ Օդեսան և Կիևը հանդիսանում են Ուկրաինայի երկու հիմնական ընտրական կենտրոնները, որոնք կարող են որոշել ցանկացած ընտրության արդյունքը։
Հիշեցնենք, որ նախագահ Զելենսկին հոկտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր՝ Թրուխանովին զրկելով ուկրաինական քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, թե վերջինս ունի ռուսական անձնագիր։ Թրուխանովը բազմիցս հերքել է այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում լքել Օդեսայի քաղաքապետի պաշտոնը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում