Զելենսկին զգուշացրել է Արևմուտքին՝ Բելառուսի «ռազմական շահագործման» մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել Բելառուսի տարածքը ռազմական նպատակներով՝ այս մասին տեղեկացնելով Արևմտյան գործընկերներին։ Ինչպես նշել է նա իր Telegram-յան ուղերձում, զեկույցը ներկայացրել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոն։
Զելենսկու խոսքով՝ խոսքը վերաբերում է Ռուսաստանի «հետագա ռազմական օգտագործման պլանին» Բելառուսի տարածքում։ Նա հավելել է, որ Կիևը պատրաստվում է զգուշացնել այն պետություններին, որոնց դա կարող է սպառնալ, սակայն այս պահին չի նախատեսում հրապարակել մանրամասները։
Ավելի վաղ Զելենսկին Օդեսայում ձևավորել էր քաղաքային ռազմական վարչակազմ, քաղաքապետ Գենադի Թրուխանովին պաշտոնանկ անելուց հետո։ Վարչակազմի ղեկավար է նշանակվել Դնեպրոպետրովսկի մարզի նախկին վարչական ղեկավարը՝ Սերգեյ Լիսակը։


















































Ամենադիտված
Վթար է․ ջուր չի լինելու