Անչափահաս աղջիկը աղյուսով հարվածել է տղամարդու գլխին ծխախոտի պատճառով
Արտակարգ Պատահար
Պետրոզավոդսկ քաղաքում անչափահաս աղջիկը հարձակվել է տղամարդու վրա՝ նրան աղյուսով հարվածելով գլխին, երբ նա հրաժարվել է տալ ծխախոտ։ Տեղեկությունը հայտնել է տուժածը՝ 360.ru-ի հետ զրույցում։
Տուժած Սերգեյի խոսքով՝ իրեն Ալեքսանդր Նևսկու պողոտայում մոտեցել են երկու երիտասարդ աղջիկներ։ Նրանցից մեկը խնդրել է սիգարետ, իսկ մերժում ստանալով՝ հարվածել է նրան աղյուսով։ Հարվածից հետո տղամարդը կորցրել է գիտակցությունը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա ընկնում գետնին, իսկ աղջիկը շարունակում է հարվածել նրան ոտքերով։ Տղամարդը ստացել է գլխի և կողերի վնասվածքներ, ինչպես նաև բաց վերք գլխի շրջանում։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ հարձակման փաստով։ Ըստ նախնական տվյալների՝ վնասվածքներ են ստացել ևս երկու տղամարդ։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում մի կին աղյուսով հարվածել էր անծանոթ տղամարդու գլխին՝ գիշերային ակումբի մուտքի մոտ, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել էր բաց գանգուղեղային վնասվածքով։


















































Ամենադիտված
Վթար է․ ջուր չի լինելու