Հայտնի է, թե որտեղ է գտնվում Մկրտիչ Սրբազանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում։
Փաստաբաններին այս մասին տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Ավելի վաղ փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտնել էր, որ Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ․ «Երբ սկսեցինք Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրի մասին հարցադրումներ անել, այնտեղ անհանգստություն սկսվեց։ Քննչական խմբի ղեկավար Նազելի Սարգսյանը մեզ ասաց, որ երբ կսկսեն քննչական գործողությունները՝ այդ ներգրավման գործընթացում խոչընդոտ չի լինի։ Բայց, ինչպես տեսնում եք, արդեն ավելի քան երկու ժամ է, մենք Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենք»։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել