«Էջմիածնում շուտով ժողով կլինի, կարծիքս կհայտնեմ այնտեղ»․ Վայոց ձորի թեմի առաջնորդը՝ Եկեղեցու դեմ հարձակման մասին
Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Euromedia24-ի հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու դեմ իրականացվող գործողություններին, նշեց, որ չի շտապում հրապարակային մեկնաբանություններով հանդես գալ, քանի դեռ թեման չի քննարկվել եկեղեցու ներսում։
«Կարծում եմ՝ շուտով Էջմիածնում կլինի ժողով, և այնտեղ էլ կտրվեն գնահատականներ։ Ես նախընտրում եմ իմ տեսակետը հայտնել ժողովին, ոչ թե հանրային հայտարարություններ անել․ դա ճիշտ չէ», – ասաց Սրբազանը։
Արքեպիսկոպոսը հավելեց, որ ժողովական որոշումներից հետո հնարավոր է լինեն նաև արձագանքներ։ «Այս պահին չեմ կարող ասել, թե եկեղեցին ինչ քայլեր կամ ինչպիսի գործողություններ կձեռնարկի։ Դա պետք է որոշվի ընդհանուր քննարկումից հետո», – նշեց նա։
Այն հարցին, թե արդյոք վախենում է իշխանություններից, Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը պատասխանեց․ «Չէ, ինչ ունեմ վախենալու»։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել