Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հասարակություն
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 8-14-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-12-ը,
Արաբկիրում՝ հոկտեմբերի 8-9-ը և 12-ին,
Նոր Նորքում՝ հոկտեմբերի 8-11-ը,
Շենգավիթում՝ հոկտեմբերի 9-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Նոր Նորքում՝ հոկտեմբերի 13-14-ը,
Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-14-ը,
Շենգավիթում` հոկտեմբերի 14-ին,
Կենտրոնում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել