Քաջալերենք կանանց, որ կրծքագեղձի հետազոտություն անցնեն. Փաշինյան
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանանց կոչ է անում պարբերաբար անցնել կրծքագեղձի հետազոտություն։
«Քաղցկեղի հետ կապված մեր իմացությունը ժամանակի ընթացքում մեծանում է, ընդհանրապես, ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ նախկին ընկալումը չկա, որ դա անբեկանելի դատավճիռ է»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով՝ ցավոք, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը տարածված ձևերից մեկն է։
«Շատ կարևոր է, որ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, քաջալերենք մեր կանանց, որ հաճախակի անցնեն հետազոտությունները»,- ասաց վարչապետը։


















































Ամենադիտված
Վթար է․ ջուր չի լինելու