Կդադարեցվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի գործունեությունը
Հասարակություն
Կդադարեցվի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթով:
Ըստ հիմնավորման՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն ը չի համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային և տեղական մարմինների կողմից:
Հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կկազմակերպվի «Արմավիր» ՔԿՀ-ում ստեղծված ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում:


















































Ամենադիտված
Վթար է․ ջուր չի լինելու