ԵՀ ղեկավարը կարող է առաջին անգամ «ոչ» ասել Թրամփին․ Euractiv
Աշխարհ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջին անգամ կարող է մերժել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին։ Խոսքը Համաշխարհային նավագնացությունից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մասին ՄԱԿ-ի համաձայնագրին աջակցելու մասին է, հայտնում է Euractiv պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Այս շաբաթ Լոնդոնում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հնարավոր է, առաջին անգամ կարող է «ոչ» ասել Թրամփի վարչակազմին՝ աջակցելով համաշխարհային նավագնացությունից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մասին ՄԱԿ-ի համաձայնագրին», - ասվում է նյութում:
Եվրահանձնաժողովի աղբյուրների տվյալներով՝ ֆոն դեր Լեյենն անձամբ է ամուր դիրքորոշում որդեգրել այդ հարցում, ինչը վկայում է քաղաքական ռիսկի դիմելու պատրաստակամության մասին, ինչը նախկինում չի նկատվել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: «Եթե այդ տեղեկությունը հաստատվի, դա կարող է դառնալ առաջին դեպքը, երբ ֆոն դեր Լեյենը բացահայտ մարտահրավեր կնետի Թրամփի վարչակազմին մի շարք զիջումներից հետո», - ընդգծվել է նյութում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան