Մոտ 400 վարորդ բախվել է Ռուսաստան մուտք գործելու խնդրին․ Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
Ըստ իմ տվյալների՝ մոտ 400 վարորդ է բախվել Ռուսաստան մուտք գործելու խնդրին։ Այս մասին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է ավելի շուտ զբաղվեին խնդրով և թույլ չտային, որ դա տեղի ունենա։
«Պետությունների հարաբերություններ կան, փափուկ ուժի քաղաքականություն կա, տարբեր երկրներ էդ քաղաքականությունը կիրառում են՝ որոշակի առումով իրենց բողոքը, անհամաձայնությունը կամ հարաբերությունների վատթարացումը ինչ-որ կերպ արտահայտելու, ազդեցություն ունենալու համար։ Հիմա խնդիր կա, ի՞նչ պետք է անեին։ Առաջին հերթին պետք է զանգեին իրենց գործընկերներին, որոնց հետ ասում են, որ լավ հարաբերություններ ունեն»,- ասաց Դանիելյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ից առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, ովքեր Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատանքային նպատակով, կարող են ՌԴ տարածքում գտնվել օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել