Բաքվում պահվող անձանց մասով ամենօրյա աշխատանք ենք կատարում. Փաշինյան
Քաղաքական
Բաքվում պահվող անձանց մասով ամենօրյա աշխատանք ենք կատարում և մաքսիմալ ջանք ենք գործադրում, որպեսզի ունենանք կոնկրետ արդյունքներ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ քանի դեռ արդյունքներ չկան, դրանց մասին հայտարարություն չի անում։
Ինչ վերաբերում է Եգիպտոս այցին՝ Փաշինյանը տեղի ունեցող միջոցառումն աննախադեպ է համարում. «Ես շնորհակալություն եմ հայտնել ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահներին՝ հրավերի համար։ Ինձ համար մեծ պատիվ էր այդ գագաթաժողովին ներկա գտնվելը»։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել