Իրականում մենք էլ ենք հոգնել փորձաքննություններից. Ավինյան
Քաղաքական
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին։
Մասնավորապես, Երևանի քաղաքապետն անդրադարձել է Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման թեմային, և քաղաքացու դիտարկմանը, թե հոգնել են փորձաքննություններից, ասել է. «Իրականում մենք էլ ենք հոգնել փորձաքննություններից։ Բայց որպեսզի հասկանանք՝ Աջափնյակի մետրոյի կայարանը Հայաստանի երրորդ Հանրապետության ամենախոշոր նախագծերից մեկն է, անցել է բարդ ընթացակարգերով բարդ փորձաքննություններ»։
Ըստ նրա` արդեն կա փորձաքննություններն անցած նախագիծ, այն բաժանվել է երեք մասի և կհայտարարվեն կառուցման մրցույթները։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել