Ուկրաինան չպետք է պաշտոնապես ճանաչի Դոնբասը ռուսական․ Կալաս
Աշխարհ
Ուկրաինան չպետք է պաշտոնապես ճանաչի Դոնբասը ռուսական՝ հանուն հակամարտության կարգավորման։ Նման կոչով հանդես է եկել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, միջոցառման հեռարձակումը հասանելի է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում:
«Մենք կարծում ենք, որ Ուկրաինան չպետք է տարածքներ տա Ռուսաստանին», - ընդգծել է եվրոդիպլոմատիայի ղեկավարը:
Ընդ որում, Կալլասը խոստովանել է, որ տարածքները «հետ վերադարձնելու» անհնարինությունը չի ենթադրում Ռուսաստանի իրավական ճանաչման անհրաժեշտություն: «Իհարկե, այստեղ շատ դժվարություններ կան», - հավելել է պաշտոնյան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան