Լուվրի գողացված գանձերը կարող են ոչնչացվել
Աշխարհ
Ռուսաստանցի արվեստաբան և հավաքորդ Սերգեյ Պոդստանիցկին հայտնել է, որ Լուվրից գողացված թանկարժեք զարդերը, ամենայն հավանականությամբ, չեն վաճառվի իրենց ամբողջական ձևով։ Նրա խոսքով՝ հանցագործները, հնարավոր է, ապամոնտաժեն գոհարները և առանձին քարերը վաճառեն շուկայի արժեքի 50-70 տոկոսով, գրում է Lenta.ru-ն։
Փորձագետը նշել է, որ Լուվրից գողացված իրերը եզակի պատմական արժեք ունեն և հանդիսանում են իրենց ժամանակի վարպետների ստեղծագործություններ։ Դրանք բաղկացած են խոշոր և հազվագյուտ թանկարժեք քարերից, որոնց ընդհանուր արժեքը հասնում է տասնյակ միլիոնավոր եվրոյի։ «Նման իրերը վաճառել գրեթե անհնար է՝ դրանք չափազանց հայտնի են», — ընդգծել է Պոդստանիցկին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին անհայտ անձինք, ներկայացնելով որպես վերանորոգման աշխատողներ, ներթափանցել էին Լուվրի Ապոլլոնի սրահ և մի քանի րոպեում հափշտակել Նապոլեոնի հավաքածուից ինը զարդ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտրուկ արձագանքել էր միջադեպին՝ խոստանալով վերադարձնել գողացված իրերը և խստորեն պատժել մեղավորներին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան