Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը․ Պապոյան
Քաղաքական
Լավ, որ այսքանը ասվեց, սա էլ ասեմ. Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Խաղաղությունը հաստատված է»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։
«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»,-գրել էր վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)