ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարին
Քաղաքական
Հոկտեմբերի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ Այս մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդից։
ՀՀ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը և կատարած աշխատանքը:
Իր հերթին Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել առաքելությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և համագործակցային վերաբերմունքի համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և անդրադարձել հետագա փոխգործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)