ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպանը ներողություն է խնդրել Թրամփից
ԱՄՆ
ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպան Քևին Ռադը ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից սոցիալական ցանցերում նախկինում արված քննադատական մեկնաբանությունների համար, հաղորդում է The Australian թերթը։
Ըստ թերթի՝ ներողությունը հաջորդել է Թրամփի և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի երկկողմ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 20-ին։
Բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին հարցրել են Ավստրալիայի դեսպանի մասին իր կարծիքը, որը նախկինում նրան անվանել էր ԱՄՆ պատմության մեջ «ամենաավերիչ» նախագահը։ Ի պատասխան՝ Թրամփը հերքել է, որ որևէ բան գիտի ավստրալացի դիվանագետի մասին, բայց ենթադրել է, որ «կարող է ցանկանալ ներողություն խնդրել»։
«Միջոցառումից հետո Քևին Ռադը մոտեցել է Թրամփին և ներողություն խնդրել», - հայտնել է The Australian-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան