Գյումրու համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում. ՔԿ (տեսանյութ)
ՀասարակությունԳյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, գործի քննությանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Ավելի վաղ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջն էր տեղեկություն տարածել այն մասին, որ ոստիկանությունը և քննչական կոմիտեն կրկին այցելել են Գյումրու քաղաքապետարան՝ քաղաքապետի աշխատասենյակում գործողություններ իրականացնելու նպատակով։
«Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկվանից կալանավորված է, թե իրավապահներն ինչ են փնտրում աշխատասենյակում, անհասկանալի է»,– հայտնում են քաղաքապետարանից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)