Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Նոր հարցեր են գալիս, որոնց պատասխանները ոչ միայն չենք ունեցել, այլև դրանց գոյության մասին նույնիսկ չենք իմացել․ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա եղել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ծառայողներին ու աշխատակիցներին տոնական օրվա առիթով և նշել, որ Կոմիտեն այն ինստիտուտներից է, որի ձևավորումն ուղիղ կապ ունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հետ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն պայքարը քաղաքական կառավարող թիմի բրենդներից մեկն է։ «Բայց հակակոռուպցիոն պայքարի այս բովում նոր հարցեր են գալիս, որոնց պատասխանները ոչ միայն չենք ունեցել ի սկզբանե, այլև ի սկզբանե այդ հարցերի գոյության մասին նույնիսկ չենք իմացել: Որովհետև այն միջավայրում, որը կար 2018 թվականին, թվում էր, թե հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և դրանով շատ հարցեր կլուծվեն։ Դա իհարկե ճշմարտություն է, որովհետև առանց քաղաքական կամքի բացակայության, ընդհանրապես, որևէ հարց հնարավոր չէ լուծել, այսինքն՝ քաղաքական կամքն այն է, թե ինչքանով է Կառավարությունը, քաղաքական իշխանությունը ցանկանում, որ այդ հակակոռուպցիոն պայքարը կոնկրետ դեպքում տեղի ունենա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ նախ եկել են այն եզրակացության, որ քաղաքական կամքն արտահայտող կոնկրետ կառույց պետք է լինի, և այդպես էլ հանգել են այն եզրակացությանը, որ պետք է ձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտե։

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կարևոր գործոն է այն, որ ասում են, այնուամենայնիվ, ի՞նչ գիտենք, քաղաքական իշխանությունը հայտարարում է, և դա նորություն չէ, բոլորն էլ ասում են՝ պայքարում են կոռուպցիայի դեմ, միջազգային կոնվենցիաներով և այլն: «Այստեղ շատ կարևոր է, թե ինչպե՞ս պետք է այդ ազդակն աշխատի, որ այս ամեն ինչը լուրջ է, այս ամեն ինչը կատակ չէ, հումոր չէ և այլն»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով արձանագրել, որ եթե Հայաստանում կոռուպցիայի մակարդակն այնպիսին է եղել և այնպիսին է, ինչպես հաճախ լսում ենք, դա նշանակում է, որ այնուամենայնիվ, շատերն են դրա մեջ ներգրավված։

Հաջորդ խնդիրը, որին վարչապետն անդրադարձել է, վերաբերում է դատական, իրավական և պետական համակարգերում գործունեություն ծավալող անձանց հարաբերություններին տարբեր մարդկանց հետ։ «Այսքան մարդ ունի այդքան ծանոթ, դասարանցի, ընկեր, բարեկամ, բանակի ընկեր, հարևան և այլն, և այլն։ Մի փոքր լավ վերաբերվի, ինչպես ընդունված է ասել, օպերատիվ օղակը, մի փոքր լավ վերաբերվի քննչական օղակը, մի փոքր լավ վերաբերվի դատախազական օղակը, մի փոքր լավ վերաբերվի դատական օղակը, եթե դատական օղակն էլ երեք հատ կա, մի փոքր առաջին ատյանը լավ վերաբերվի, մի փոքր վերաքննիչը լավ վերաբերվի, մի փոքր էլ վճռաբեկը լավ վերաբերվի, մի փոքր էլ իշխանության կամ հնարավոր ազդեցության տեղերից, մի փոքր էլ ազդեցություն՝ որևէ գործ տեղ հասնելու շանսը կորցնում է, բացարձակապես։ Եթե վերլուծենք՝ կտեսնենք, գնում, գնում, հաղորդագրություն, հաղորդագրություն, ինչքան ասես հաղորդագրություն, վերջը ի՞նչ է լինում։ Ու հետո հասկանում ես, որ վերջ չի լինելու»,- նշել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այս միջավայրում հնարավոր չէ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ:

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ընդհանրապես իրավապահ մարմինների գործունեության միջև կապին, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարի դեմ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ անկայուն է իրավիճակը, լարվածություններ կան, էսկալացիաներ, կապ չունի ինչով ես զբաղված, միևնույն է՝ դու երկրի քաղաքացի ես, այդ թվում՝ քննիչը, դատախազը, դատավորը, հնարավորություն չի ունենում կենտրոնանալ իր գործի վրա։ «Եվ սա մի գործոն է, որը ես նույնպես զգացել եմ, և դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Ինչի՞ համար եմ սա ասում: Այժմ, երբ հետևում եմ, տեսնում եմ՝ այդպիսի տպավորություն կա, որ հիմա իրավապահ համակարգն ավելի ակտիվ է, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարն է ավելի ակտիվ: Իհարկե, դա միակ գործոնը չէ, բայց իմ գնահատմամբ՝ նաև մեր տարածաշրջանում հաստատված խաղաղությունն ավելի շատ հնարավորություն է տալիս, այդ թվում՝ քննչական մարմիններին, կենտրոնանալ իրենց գործի վրա»,- ընդգծել է վարչապետը։

Խոսելով կադրային հարցերի մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արթուր Նահապետյանի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելու հարցում կարևոր դեր է խաղացել նրա, այդ թվում՝ դատավոր լինելու հանգամանքը։ «Այդ խոսակցություններն անընդհատ են, ըստ որոնց՝ քննիչներն ուրիշ կերպ են նայում իրադրությանը, դատավորներն ուրիշ կերպ։ Ես պարոն Նահապետյանին ասել եմ՝ շատ կարևոր է, որ Հակակոռուպցիոն կոմիտեից դուրս եկող գործերը, այդ թվում՝ դիտարկվեն դատավորի աչքով, որպեսզի այդ խոսակցության տարածքն էլ փակենք, որ այնուամենայնիվ, քննիչը այլ կերպ է ընկալում, դատավորը այլ կերպ է ընկալում։ Համոզված եմ՝ այս հանգամանքը նույնպես էական դեր կունենա Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքների արդյունավետության բարձրացման իմաստով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարը նկատել է, որ իրավապահ համակարգի համար սովորական չէ աշխատել սոցիալական ցանցերի և խոսքի ազատության ներկայիս պայմաններում, հաշվի առնելով նաև այն, որ սոցիալական ցանցերի միջոցով հասցեական հարձակումներ են սկսվում կոնկրետ քննիչների, կոնկրետ գործեր վարող քննչական խմբերի նկատմամբ, ընդհուպ ընտանիքների անդամների նկարների հրապարակմամբ և այլն։ «Սրանք էլ են գործոններ, որոնք ազդում էին պրոցեսի վրա, ինչու եմ ասում ազդում էին, որովհետև իմ կարծիքով, երբ դա մի նոր երևույթ է, այնուամենայնիվ, համակարգերը սկսում են ադապտացվել դրան, նաև դրանց հակազդելու ձևեր են գտնում։ Եվ իմ տպավորությամբ՝ նաև մեր իրավապահ համակարգը, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, արդեն ավելի է ադապտացվել այդ իրավիճակին և կարողանում է շատ թե քիչ այս իրավիճակներից պաշտպանվել»,- նշել է վարչապետը։

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև այն հարցադրմանը, թե արդյոք Հայաստանում բոլորին գաղտնալսում են։ «Շատ առանցքային գործերի հետ կապված գաղտնալսումներ են հրապարակվում և այլն։ Հայաստանում օպերատիվ հետախուզության մասին օրենքը նորություն չէ։ Օպերատիվ հետախուզության մասին օրենքով հստակ սահմանված է և, ընդ որում, բոլոր ամենաժողովրդավարական երկրներն ունեն այդ համակարգերը, երբ, ինչպես, որ դեպքում, ինչ պայմաններում կարելի է իրականացնել այդ օպերատիվ աշխատանքը։ Իսկ ո՞րն է նորությունը, նորությունն այն է, որ քանի որ մեզ համար հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր և սկզբունքային է, Կառավարությունն, այո, հնարավորինս ներդրումներ է անում, որպեսզի Հայաստանի օպերատիվ մարմինները տեխնիկական կարողություններ ունենան»,– նշել է վարչապետը՝ հավելելով, որ հանցավորությունն ինքը տեխնոլոգիական մոտեցումներ է որդեգրում, և եթե իրավապահ համակարգը տեխնոլոգիական մոտեցումներ չորդեգրի, հանցավորության դեմ ողջ պայքարը կձախողվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ իրավապահ մարմիններն այլևս այդքան կախված չեն անձերի ցուցմունքներից, քննչական մարմիններն առաջնորդվում են այն կանխավարկածով, որ եթե նույնիսկ ստացվեն իրավիճակներ, երբ ապօրինի ճնշումներ կլինեն վկաների վրա և այլն, որպեսզի նրանք արդյունքում հրաժարվեն ցուցմունքներից, այնուամենայնիվ փաստական բազան լինի այնքան ծանրակշիռ, որպեսզի այդ գործերը հասնեն տրամաբանական ավարտին։

Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել է, որ այժմ քրեական գործերի առումով Հակակոռուպցիոն կոմիտեում որոշակի աշխուժություն է նկատվում և այսօր կան բոլոր գործոնները, որպեսզի հակակոռուպցիոն պայքարը դառնա ավելի արդյունավետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել և չի նվազելու։ 

«Դա մեր կարևորագույն խնդիրն է, և մենք մեծ ներդրումներ ենք անում կոռուպցիայի կանխարգելման նպատակով։ Այսօր մեր Հակակոռուպցիոն կոմիտեն բավարար տեխնիկական հագեցվածություն ունի և հույս ունեմ, որ դա կանխարգելիչ որոշակի նշանակություն կունենա, մարդիկ մի անգամի փոխարեն յոթ-ութ անգամ կմտածեն՝ գնան այդ քայլին, թե ոչ, և սա է հենց մեր նպատակը: Մեր նպատակն այն է, որ մենք մեր քաղաքականություններով կանխարգելենք կոռուպցիոն դրսևորումները»,- ասել է վարչապետը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված