Ձեր մի քիչ սափրված լինելը, սրտիկ անելը, ձեզ ժողովրդավար չի սարքում. Քրիստինե Վարդանյան
Քաղաքական
«Ձեր մի քիչ սափրված լինելը, սրտիկ անելը, ձեզ ժողովրդավար չի սարքում։ Այո, ժամանակները զարգացել են, գուցե Սադամ Հուսյնի տեսք չունենք, 37 թվի համեմատ համացանց ունենք, բայց դուք դրանից ավելի ժողովորդավար չեք դարձել»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով իշխող ուժի ներկայացուցիչներին։
Նա նշեց, որ ավտորիտար լինել-չլինելու մասին վկայում է ոչ թե սրտիկ անելը, ակուրատնի հագնվելը, այլ վկայում է իշխանության ամբողջական կենտրոնացումը մի ուժի ձեռքին, ԲԴԽ նախագահին մեկ սմս-ով հեռացնելը, այլակարծութունն ամեն կերպ ճնշելը։
«Թե չէ կարող եք գալ ու հարյուրավոր սրտիկներ անեք, դրանից ոչ մի բան չի փոխվում, նոր տիպի ավտորիտարիզմ է ձերը, բրնդինգն ավելի լավն է, բայց էությանը դրանից չի փոխվում»,- ասաց Ք.Վարդանյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)