Թրամփին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երեք տարբերակ է առաջարկվել․ WSJ
ԱՄՆ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվել է Մոսկվայի համար պատժամիջոցների երեք ծրագիր՝ «կոշտ», «միջին» և «մեղմ», հաղորդում է The Wall Street Journal-ը։
«Պաշտոնյաների խոսքով՝ Թրամփին ներկայացվել է պատժամիջոցների երեք ծրագիր՝ կոշտ տարբերակ, որն ուղղված է անմիջապես ռուսական արդյունաբերությանը և ռուս բարձրաստիճան ղեկավարներին, միջին տարբերակ, որն ուղղված է Ռուսաստանի էներգետիկ ոլորտին, և ավելի մեղմ տարբերակ, որը ներառում է ավելի սահմանափակ պատժամիջոցներ», - հաղորդել է թերթը։
Թրամփն ընտրել է պատժամիջոցների ճնշման «միջին» ծրագիրը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան