Խոշոր ավտովթար Երևանում. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ելենա Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել կանաչ գազոնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ելենա Խ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել և փակել էր ճանապարհի երթևեկելի գոտին:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վարդգես Սահրադյանն ու կրտսեր պարեկ Սմբատ Մխիթարյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Օպերատիվորեն ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր պարեկների հետ տապալած էլեկտրասյունը տեղափոխել են երթևեկելի գոտուց և աշխատանքներ են իրականացնում՝ նորը տեղափոխելու համար:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել