Ֆիցոն ֆիասկո է կանխատեսել ԵՄ ծրագրին
Աշխարհ
Ուկրաինայի համար ռուսական ակտիվների օգտագործման Եվրամիության ծրագիրը կարող է տապալվել։ Այս մասին հայտարարել Է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, փոխանցում է Lenta-ն։
«Ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումից սպասումները հսկայական են, բայց առաջիկա Եվրախորհրդում դեկտեմբերին, երբ պետք է որոշում կայացվի, առաջարկվող ծրագրերը կարող են իրականության հետ բախվել և ձախողման վերածվել», - ասել է քաղաքական գործչը:
Սլովակիայի կառավարության ղեկավարն առաջարկել է, որ Եվրախորհրդի նիստի եզրափակիչ փաստաթղթերում բռնագրավման հնարավորությունը չհիշատակվի, իսկ Եվրահանձնաժողովը ներկայացրել Է Ուկրաինայի ֆինանսավորման այլ հնարավորություններ առաջիկա երկու տարիների համար: Նա նշել է, որ իր առաջարկն ընդունվել է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան