Գաֆարովան խոսել է Ալեն Սիմոնյանի հետ իր հանդիպման մասին
Քաղաքական
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան այսօրվա խորհրդարանական նստաշրջանի ժամանակ խոսել է Ժնևում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ իր հանդիպման մասին։
Գաֆարովայի խոսքով՝ Միջխորհրդարանական միության շրջանակներում կայացած բանակցությունները նրա երրորդ հանդիպումն էին իր հայ գործընկերոջ հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների ռեալիզացիան և ընդգծել դրանց հաջող իրականացման համար կատարված աշխատանքի կարևորությունը։
Հիշեցնենք, որ Սահիբա Գաֆարովայի և Ալեն Սիմոնյանի հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Ժնևում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)