ԵՄ-ն ռուսական ակտիվների առգրավման վերաբերյալ որոշումը հետաձգել է մինչև դեկտեմբեր
Աշխարհ
Եվրամիությունը հետաձգել է Ուկրաինայի համար, այսպես կոչված, փոխհատուցման վարկի շրջանակներում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ որոշումը մինչև դեկտեմբերյան գագաթնաժողովը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին։
Ինչպես նշում է հրատարակությունը, փոխհատուցման վարկի հարցում առաջընթաց չի գրանցվել։ Գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ Եվրահանձնաժողովին պարզապես հանձնարարվել է նոր առաջարկներ ներկայացնել դեկտեմբերին։
Հրապարակումը նաև հաղորդում է, որ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունն ընդունվել է ԵՄ 27 երկրներից 26-ի կողմից։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի մասնակցել քննարկմանը, քանի որ մասնակցում էր «Խաղաղության երթին»՝ Բուդապեշտում իր կողմնակիցների հանրահավաքին, որը նվիրված էր 1956 թվականի հունգարական ապստամբության տարեդարձին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում