Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

ՀՀ-ն փակել է գենդերային անհավասարության 73,1%-ը․ Միրզոյանը՝ Ֆեմինիստական դիվանագիտության համաժողովին

Քաղաքական

Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, որն անցկացվել է «Եկել է խաղաղության ժամանակը» խորագրի ներքո, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը՝ ի նպաստ խաղաղության և անվտանգության» պանելային քննարկմանը։

Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բահուսը և Զինված հակամարտությունների ընթացքում սեռական բռնության հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Պրամիլա Փաթենը։

Պանելային քնարկմանը մասնակցել են Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով հատուկ դեսպան Իզաբել Ռոմը, 2022թ․ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Օլեքսանդրա Մատվիյտչուկը, Միացյալ Թագավորություն, բազմակողմանի հարաբերությունների, մարդու իրավունքների, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի հարցերով խորհրդարանական փոխպետքարտուղար Քրիս Էլմորը, ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի հատուկ բանագնացի ավագ խորհրդական Զահրա Լանգին, Կոլումբիայի հեղափոխական ուժերի նախկին հրամանատար, 2016թ․ խաղաղության վերջնական համաձայնագրի բանակցող, Գենդերային հանձնաժողովի համակարգող և Կոլումբիայի Հանրապետության սենատոր Վիկտորիա Սանդինոն:

Փակման խոսքով հանդես է եկել Ճապոնիայի կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգի հարցերով դեսպան Տակահասի Կացուհիկոն։

Նախարար Միրզոյանի ելույթի ամբողջական տեքստը ներկայացված է ստորև:

«Մեծ հաճույք է այստեղ լինելը և այս իսկապես կարևոր քննարկմանը մասնակցելը։

Նախ և առաջ խնդրում եմ, սիրելի կանայք, շատ խիստ մի դատեք ինձ, բայց մեզ համար այս օրակարգը թվերի մասին չէ, սա մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին է։ Եթե կարճ ասեմ, սա հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին է։ Ես խորապես հավատացած եմ, որ աշխարհում ոչ ոք չպետք է նշանակվի կամ առաջխաղացում ունենա ղեկավար պաշտոնի միայն նրա համար, որ նա կին է։ Եվ գիտե՞ք ինչ, «տղաների ակումբը» պետք է ընդունի, որ կանայք իրենց հավասար գործընկերներն են և կարող են հավասար դեր ունենալ հասարակությունն առաջնորդելու գործում:

Մյուս կողմից, ես նաև հավատում եմ, որ ոչ ոք չպետք է նշանակվի կամ առաջ մղվի ղեկավար պաշտոնի միայն կամ հիմնականում այն պատճառով, որ նա կին է։ Սա մեդալի մյուս կողմն է, և կարծում եմ՝ բոլորս պետք է լրացուցիչ ջանք գործադրենք՝ խուսափելու այս ծայրահեղությունից ևս։

Երկրորդը, ես հենց նոր ասացի, որ սա թվերի մասին չէ։ Դե, դա ամբողջ ճշմարտությունը չէր, որովհետև սա նաև թվերի մասին է, քանի որ թվերն են ցույց տալիս իրական իրավիճակը հասարակության մեջ՝ միտումները, բացերը, այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր։ Եվ այստեղ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ, օրինակ, երբ խոսքը գնում է գիտության, կրթության, տեխնոլոգիաների, տեղեկատվական ոլորտի մասին, իմ երկիրը՝ Հայաստանը, զգալիորեն առաջ է գլոբալ միջին ցուցանիշից։ Իսկ եթե խոսենք դիվանագիտական ծառայության մասին, ապա մեր նախարարությունում դիվանագետների 44,4 տոկոսը կանայք են։ Սա գրեթե իդեալական հավասարություն է։ Թեև պետք է խոստովանեմ՝ սա չի վերաբերում ամբողջ համակարգին. երբ խոսքը գնում է դեսպանների մասին, այնտեղ դեռ հավասարություն չունենք, ուստի պետք է լրացնենք այդ բացը։

Այժմ մենք ունենք այնպիսի նախարարությունների ղեկավարներ, որոնք ավանդաբար ղեկավարվել են տղամարդկանց կողմից, ինչպիսիք են, օրինակ, Ներքին գործերի նախարարությունը, Գլխավոր դատախազությունը և նորաստեղծ Հետախուզական ծառայությունը: Այսինքն՝ այս կառույցները երկար ժամանակ եղել են, այսպես կոչված, «տղամարդկանց ակումբի» մաս: Ձեր նշած գործողությունների ծրագիրը հստակ նպատակ ունի՝ խթանել կանանց մասնակցությունը այնպիսի կառույցներում, ինչպիսիք են բանակը և ոստիկանությունը, որոնք ավանդաբար ունեցել են ընդգծված «տղամարդկային» կերպար:

Կցանկանայի ուշադրություն հրավիրել մի ցուցանիշի՝ Գենդերային անհավասարության գլոբալ ցուցանիշը։ Ըստ այս տարվա տվյալների՝ Հայաստանը փակել է գենդերային անհավասարության 73.1%-ը, Թեև սա դեռևս գերազանց արդյունք չէ, այնուամենայնիվ, վկայում է դրական առաջընթացի մասին: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ մենք իսկապես ունենք այդ տարբերությունը լրացնելու կամք։ Հետաքրքիրն այն է, որ հասարակական հարցումները նույնպես արտացոլում են այս միտումը. Հայաստանի բնակչությունը ոչ միայն ավելի պատրաստ է, այլև ողջունում է ղեկավար պաշտոններում կանանց մասնակցության աճը: Ինչպես արդեն նշեցի, որոշ նախարարություններ ավելանում են այն ավանդական ոլորտներին, ինչպիսիք են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը և այլն:

Երբ ես խոսում եմ դստերս հետ, և սա, թերևս, մի փոքր անձնական դիտարկում է, քննարկելով այս թեմաները՝ նկատում եմ, որ երիտասարդ սերունդը գնալով ավելի պահանջկոտ է դառնում: Նրանք նույնիսկ չեն ընկալում, թե ինչու պետք է մարդու նկատմամբ տարբեր վերաբերմունք ցուցաբերվի՝ ելնելով նրա սեռից: Եվ սա իսկապես դրական միտում է:

Ներեցեք, որ մի փոքր ավելի շատ ժամանակ եմ խլում, սակայն այստեղ առկա է նաև երրորդ չափումը, երրորդ շերտը։ Այս թեման իմ երկրի համար հատուկ նշանակություն ունի, քանի որ մենք հետկոնֆլիկտային հասարակություն ենք: Գուցե արդեն լավ հայտնի է, որ մենք խաղաղություն ենք հաստատել Ադրբեջանի հետ։ Այժմ երկու երկրները փորձում են ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։

Այսպիսով, կառավարության ջանքերին՝ ուղղված պաշտոնական պայմանագրերի ստորագրմանը և կոնկրետ լուծումների մշակմանը, զուգահեռ առկա է նաև հասարակությունների հաշտեցման մեծ անհրաժեշտություն: Նախորդ բանախոսն արդեն անդրադարձել է այս թեմային, և մենք արդեն երկու օր է քննարկում ենք այն: Մենք հասկանում և ընդունում ենք կանանց տառապանքը հակամարտությունների ընթացքում՝ լիովին հարգելով նրանց զգացմունքներնը, մենք նաև պետք է ընդգծենք, որ երբ խոսքը վերաբերում է հասարակությունների, ընտանիքների հաշտեցման գործընթացին, կանանց առաջնորդող դերը չի կարող թերագնահատել: Այդ փաստն ակնհայտ է և առանցքային նշանակություն ունի: Հենց այս պատճառով է, որ այս թեման մեր երկրի համար առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ մեր հասարակության կանայք կգտնեն ուժ՝ հաղթահարելու հակամարտության պատճառած տառապանքները, սիրելիների կորուստը, տեղահանության հոգեբանական տրավմանները և, ավելին, կստանձնեն ապագա տառապանքները կանխելու և հաշտեցման գործընթացն առաջ մղելու կարևոր պատասխանատվությունը:

Այսքանը, շնորհակալ եմ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված