«Ես Աստծո գոյությանը չեմ հավատում»․ Հովիկ Աղազարյանը չի մասնակցելու Հովհաննավանքում կարգալույծ հռչակված քահանայի պատարագին
Քաղաքական
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հերքեց, որ «Քրիստոսին ճանաչել է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ», ինչպես ինքն էր ժամանակին ասում։
«Ես ասել եմ՝ երբ որ ծանոթացա Նիկոլ Փաշինյանի հետ, ես՝ անհավատացյալս, մտածեցի, որ Քրիստոսը գոյություն է ունեցել։ Հիմա էլ եմ մտածում, որ Քրիստոսը գոյություն է ունեցել, բայց չեմ հավատում Քրիստոսի հարությանը։ Ինձ համարում եմ քրիստոնյա, եթե ցանկացած 100 քրիստոնյա բերեք, շարեք իրար կողքի, ես կլինեմ էն հինգի մեջ, որ ամենալավն է պահպանում պոստուլատները, հավատարիմ է այդ սկզբունքներին։ Եվ ես Աստծո գոյությանը չեմ հավատում»։
Նա նաև նշեց, որ հավատում է «Փաշինյանի հարությանը»։
Հարցին, թե կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելո՞ւ է կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին, նա բացասական պատասխան տվեց․ «Ես պատարագի երբեք չեմ գնացել, չեմ էլ գնալու»։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին