ՀՀ դեսպանն ու Վրաստանի Անվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են համագործակցության ուղիները
Քաղաքական
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ:
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանության փոխանցմամբ՝ դեսպան Սմբատյանը շնորհավորել է Մդինարաձեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ գործունեություն։
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների պատկան մարմինների համագործակցությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)