Թրամփը քննադատել է Կոլումբիայի նախագահին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կոլումբիայի առաջնորդ Գուստավո Պետրոյին՝ նրան անվանելով հանցագործ և ավազակ։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Ամերիկացի առաջնորդը նաև Կոլումբիան անվանել է «թմրանյութերի որջ»։
«Նրանք կոկաին են արտադրում այնպիսի քանակությամբ, որը մենք երբեք չենք տեսել, և նրանք այն վաճառում են, և նրանք այլևս անպատիժ չեն մնա», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր է կոշտ արձագանքել նման գործողություններին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան