Եվրոպական հանձնաժողովը շարունակում է Ուկրաինայի համար ռուսական ակտիվներից վարկի պատրաստումը․ Ֆինլանդիայի վարչապետ Օրպո
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) շարունակում է Կիևի համար 140 միլիարդ եվրոյի վարկի նախապատրաստումը սառեցված ռուսական ակտիվների միջոցով։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն, ինչպես մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են՝ չնայած «Եվրամիության (ԵՄ) եզրակացություններին»։
ԵՄ-ն նախկինում հետաձգել էր Ուկրաինայի համար, այսպես կոչված, փոխհատուցման վարկի շրջանակներում ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ որոշումը մինչև դեկտեմբերյան գագաթնաժողովը։
Ինչպես նշում է Politico-ն, փոխհատուցման վարկի հարցում առաջընթաց չի գրանցվել։ Գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը պարզապես հանձնարարել էր Եվրոպական հանձնաժողովին դեկտեմբերին ներկայացնել նոր առաջարկներ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում