Ինձ համար տարակուսելի է, թե ինչպես է Դավիթ Համբարձումյանը կարողացել լքել Հայաստանը․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
Ինձ համար տարակուսելի է, թե ինչպես է Դավիթ Համբարձումյանը, որի նկատմամբ քրեական գործեր են հարուցված, կարողացել հատել սահմանը և լքել Հայաստանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եթե նա իրոք երկրի համար պայքարող անձնավորություն է՝ կգա։ Փախչելու ի՞նչ ունի»,– ասաց Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք իշխանությունը տեսնում է վտանգներ իմպիչմենտի գործընթացի հետ կապված, ԱԺ նախագահը բացասական պատասխան տվեց՝ «Ոչ»։
«Վեց ամիս հետո ընտրություններ են, իսկ հիմա իրենք անգամ չեն կարողանում իրենց ստորագրությունները հավաքել, ուրեմն ինչ վտանգների մասին է խոսքը»,– ասաց Սիմոնյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)