Գերմանիան դիվանագիտական նոտա է ուղղել Չինաստանին
Աշխարհ
Գերմանիան պաշտոնական բողոք է ներկայացրել Չինաստանին՝ կապված չիպերի պակասի հետ, որը վտանգել է գերմանական ավտոարտադրությունը։ Ինչպես գրում է Bild-ը, պատճառը դարձել են Պեկինի կողմից սահմանված պատժամիջոցները՝ Nexperia կիսահաղորդչային արտադրողի նկատմամբ։
Գերմանիայի տնտեսական հարցերի նախարար Կատերինա Ռայխեն հայտարարել է, որ երկրում տնտեսությունը լրջորեն տուժել է չիպերի պակասից, քանի որ «Գերմանիայի արդյունաբերությունը դրանց վրա է հիմնված»։ Նա հավելել է, որ Բեռլինը պաշտոնական նոտա է հղել Չինաստանի առևտրի նախարար Վան Վենթաոյին։
Ավելի վաղ ԵՄ առաջնորդները քննարկել էին Չինաստանի արտահանման սահմանափակումներին հակազդելու հարցը՝ լիազորելով Եվրահանձնաժողովին ձեռնարկել պատասխան քայլեր՝ պաշտպանելու եվրոպական արտադրությունը և մատակարարման շղթաները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան