Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն վատ է զգացել՝
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ իրեն վատ է զգացել այն հաշվետվությունից հետո, որը ներկայացվել է Վիտեբսկի մարզի տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ մարզում տիրող վիճակը եղել է «սարսափելի» և «լրիվ անպատասխանատու»։
«Ինձ պարզապես վատ զգացի։ Տեսա ահավոր իրավիճակ Վիտեբսկի մարզում՝ անպատասխանատվություն վերևից մինչև ներքև»,— ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ նման պայմաններում «նորմալ աշխատել պարզապես հնարավոր չէ»։
Նրա խոսքերը տարածել է «Пул первого» Telegram-ալիքը։ Լուկաշենկոն նաև շեշտել է, որ ցանկանում էր «բարեկամաբար աշխատել տեղական ղեկավարության հետ», սակայն՝ ըստ նրա, ներկայիս համակարգը դրան չի նպաստում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից