Ուզբեկստանը ստորագրեց ընդլայնված համագործակցության համաձայնագիր ԵՄ-ի հետ
Աշխարհ
Հոկտեմբերի 24-ին Ուզբեկստանը պաշտոնապես ստորագրել է ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագիր Եվրոպական միության հետ։ Ինչպես հայտնում է Газета.uz-ը, այս փաստաթուղթը դառնում է նոր իրավական հիմք՝ քաղաքական երկխոսության, փոխադարձ առևտրի և ներդրումների զարգացման համար։
Նոր համաձայնագիրը բացում է նաև հնարավորություններ համագործակցության համար Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակում՝ ամրապնդելով Ուզբեկստանի դերը տարածաշրջանային հաղորդակցությունների և էներգետիկ կապերի մեջ։
Այս փաստաթուղթը փոխարինում է 1996 թվականին կնքված հին պայմանագրին։ Նախագահ Շավքաթ Միրզիյոևը դեռևս 2025 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ համաձայնագրի ստորագրումը կդառնա երկրի արտաքին քաղաքականության կարևոր քայլերից մեկը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան