Հայտարարագիր լրացնելը կպարզեցվի. ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը
Հարկային օրենսգրքի փոփոխություններն Ազգային ժողովն ընդունեց 60 կողմ, 2 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
«Պայմանավորվել ենք, որ ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները նույնպես չներառվեն հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ։ Ընտանիքի անդամների` մայր, որդի, քույր եղբայր, միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի»,- ասաց նախագիծը զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով` ընտանիքի անդամներից դուրս բարեկամների միջև՝ հորաքույր, մորաքույր, ընկերոջ հորաքույր, փոխանցումների վրա ՊԵԿ-ի առաջարկությամբ սահմանաչափ է դրված` 300 հազար դրամ։
Պատգամավորը հիշեցրեց, որ քաղաքացիները չեն ազատվում եկամտային հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե ունեն եկամուտներ, որոնք հարկման ենթակա են ու հարկային մարմինի համար տեսանելի չեն։ Ավելին` պարզվելու դեպքում կտուգանվեն, թեև անկախ այս համակարգից էլ հարկեր թաքցնելը պատժվում էր օրենքով։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում