Բայդենը փորձել է ռազմավարական պարտություն հասցնել Մոսկվային․ RIA Novosti
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը փորձել է ռազմավարական պարտություն հասցնել Մոսկվային և մեկուսացնել Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, գրում է RIA Novosti-ն։
Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը հայտարարել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը ձախողվել է:
Ավելի վաղ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Բայդենը կատարել է «աներևակայելին»՝ մերձեցնելով Ռուսաստանին իր «բնական թշնամու»՝ Չինաստանի հետ: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ունի ընդարձակ տարածքներ, իսկ Չինաստանը՝ հսկայական բնակչություն, որին հողեր են պետք, ինչի պատճառով պետությունների միջև միշտ գոյություն ունի «բնական շփում»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան