ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հանդես է եկել կոչով
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել ավելի մեծ ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա՝ հանուն Ուկրաինայի հարցով բանակցություններ պարտադրելու։ Նման կտրուկ հայտարարություն նա հրապարակել X սոցիալական ցանցի իր էջում:
Ինչպես պնդում է ֆոն դեր Լեյենը, համակարգված սահմանափակումները «առանցքային նշանակություն ունեն» Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի ստիպեն նրան գնալ հրադադարի:
«Եվրոպան ընդլայնում է համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում և առաջ է տանում վերականգնողական վարկի ուղղությամբ աշխատանքը, որի տարբերակները կներկայացվեն մոտ ժամանակներս», - հավելել է պաշտոնյան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան