Վոլոդինը Եվրոպային հիշեցրել է «գողերի ձեռք կտրելու» հին օրենքը
Աշխարհ
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Եվրոպական երկրներին կոչ է արել վերադարձնել Ռուսաստանի սառեցված ակտիվները՝ հավելյալ տոկոսներով։ Նրա խոսքով՝ Եվրամիության նախաձեռնությունը՝ օգտագործել Ռուսաստանի գումարները Ուկրաինային օգնելու նպատակով, համարվում է ոչ այլ ինչ, քան «գողություն և բացահայտ կողոպուտ»։
«Մենք կպահանջենք վերադարձնել գողացվածը։ Հին ժամանակներում գողերին ձեռք էին կտրում, իսկ ամենադաժան ձևերը հենց Եվրոպայում էին կիրառվում։ Հիմա էլ եվրոպացի որոշ առաջնորդներ կարծես մնացել են միջնադարյան մտածելակերպի մեջ», — գրել է Վոլոդինը իր Telegram ալիքում։
Վերջին տվյալներով՝ Բելգիայում գործող Euroclear-ի հաշիվներում արգելափակված է մոտ 224,5 միլիարդ դոլար ռուսական ակտիվ։ Ըստ գնահատականների՝ դրանց մի մասը պատկանում է Ռուսաստանի կենտրոնական բանկին։ Մինչդեռ փորձագետները զգուշացնում են, որ նման քայլերի դեպքում ԵՄ երկրները կարող են կորցնել ավելի քան 230 միլիարդ դոլարի ներդրումներ ռուսական տնտեսությունում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում