Հերթական «մի կաթիլ մեղրի» պատմություն՝ ողբերգական ավարտով. բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 11 հասցեում կրակոցներ հնչել և կա վիրավոր քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։Մինչ կժամանեն քրեական ոստիկանները հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Դավիթաշենի բաժին, որ նշված վայրից մեկ հոգի «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, ով ժամը 02։50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայրում քրեական, ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և 1 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ:Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 33-ամյա Շմավոն Աթոյանն էր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել