Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռի ազատագրման գործնական փուլի մեկնարկը. Փաշինյան
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում տեսանյութ է տարածել, որում բացատրում է, թե ինչ է խորհրդանշում Հովհաննավանքի այսօրվա պատարագը:
«Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը իր արդեն հայտնի խմբակի հետ, պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Նրանք ամենեւին մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը եւ վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա եւ քրեական ենթամշակույթ: Մեր սրբության սրբոցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել եւ այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»,-ասել է նա:
Փաշինյանը նաեւ նշել է, որ յուրաքանչյուրը պետք է իր ընտրությունը կատարի, այդ թվում ոգեւորականները, նա նաեւ սաղմոս է կարդացել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)