Առաջին անգամ է, որ ՀՀ պետբյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում․ Փաշինյան
Քաղաքական
Առաջին անգամ է, որ ՀՀ պետական բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում։ Այս մասին ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ խաղաղությունն արդեն ունի պարամետրեր ու վիճակագրություն։
«Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել, մեր անկախության պատմության մեջ մենք երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել»,- ընդգծեց նա։
Փաշինյանը նաև պնդեց՝ «խաղաղությունը Հայաստանի համար անծանոթ երևույթ է»։
«Մենք պետք է հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, Հայաստանին ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, որովհետև Հայաստանն անկախության առաջին օրից եղել է կոնֆլիկտի մեջ ու ապրել խաղաղության պայմաններում։ Ունենալ խաղաղության պայմաններին համարժեք ընկալում ու մտածողության ձևեր, պարզ խնդիր չէ ու պետք է շատ ուշադիր լինենք այդ խնդիրը լուծելու համար»,- ընդգծեց նա՝ ասելով, թե պետք է հաստատված խաղաղության նկատմամբ «խնամք տանել»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)