2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար. Փաշինյան
Քաղաքական
2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններն ու դրանք ունեն մեկ առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի, ու Հայաստանի ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա, ըստ էության, առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստն ու նպատակն է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ եթե ժողովուրդն իր ընտրությամբ տեր չկանգնեց խաղաղությանը՝ Հայաստանը ետ կգլորվի կոնֆլիկտի ու ֆորպոստի տրամաբանության մեջ։
«Խաղաղությանը տեր կագնելով՝ Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանն ու պետությանը։ Հիմա խուսափում եմ ասել, որ տեր կկանգնի նաև իր ապագային, որովհետև, կարծում եմ, որ ապագան հիմա է»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)